Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ-ում բնակվող հայազգի բժիշկ Մարինա Սարմոսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է։
Այժմ change.org կայքում ստորագրահավաք է սկսել՝ բժշկին ազատելու պահանջով։
«Այժմ, քանի դեռ չեն ստացվել գործով նշանակված քննությունների արդյունքները, որի նպատակն է պարզել՝ կա արդյոք պատճառահետևանքային կապ բժիշկների գործողությունների և հիվանդների մոտ տեղի ունեցած բարդությունների միջև, և բժշկի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ բարդություններից խուսափելու կամ դրանք վերացնելու համար։ Դատարանը համարել է, որ ոչ մի այլ միջոց չի ապահովի Մ.Սարմոսյանի ամբողջական մեկուսացումը հասարակությունից և նոր հանցագործությունների կատարման կանխումը: Պետք է հիշել, որ խոսքը միայն կասկածի մասին է։
Ավելին, դա միայն կասկած է` անփութություն ցուցաբերելու համար: Բայց քննությունն ու դատարանը՝ բավարարելով մի քանի հիվանդների գանգատները, որոնք ամեն ինչի համար բժիշկներին են մեղադրում, կալանավորել են Սարմոսյանին։ Ես խնդրում եմ ձեզ միանալ բժշկին կալանքից ազատելու պահանջին»,-նշված է ստորագրահավաքի նկարագրության մեջ։