Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար

Դեկտեմբերի 5-ին այցելությունների համար փակվել է Էյֆելյան աշտարակը: Փակումը կապված է ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման Ֆրանսիայի պրոֆմիությունների գործադուլի հետ, հաղորդվում է աշտարակի պաշտոնական Twitter-յան էջում։

Հայտնի չէ, թե երբ այն նորից կբացվի այցելությունների համար։

Հիշեցնենք, որ զանգվածային գործադուլը կազմակերպվել է 42 հատուկ կենսաթոշակային ռեժիմի վերացման վերաբերյալ կառավարության ծրագրերի պատճառով, որոնց շնորհիվ առանձին ոլորտների աշխատակիցներ, այդ թվում՝ երկաթուղայինները, էներգետիկները, իրավաբանները և Փարիզի օպերայի աշխատակիցները կարող են թոշակի անցնել ավելի վաղ և ավելի շատ ստանալ:

Նախատեսված է նաեւ քաղաքացիների բոլոր կարգերի համար թոշակային վճարումների ժամանակահատվածը երկարացնել:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել