Իռլանդիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնել է Իռլանդիայի ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Փաստաթուղթը վավերացրել է ԵՄ անդամ 28 երկրներից 17-ը (Իռլանդիան ներառյալ):