Կորեայի Հանրապետության դատախազությունը խուզարկություններ է սկսել Կապույտ տանը (նախագահի նստավայր)՝ Պուսան քաղաքի նախկին փոխքաղաքապետ Յու Չժե Սուի կաշառք ստանալու վերաբերյալ ապացույցները թաքցնելու հետ կապված:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Ենթադրվում է, որ 2017 թվականին Յու Չժե Սունը, զբաղեցնելով ֆինանսական ծառայությունների պետական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը, առանձնակի խոշոր չափերի կաշառք է վերցնել տարբեր ձեռնարկություններից՝ օգտվելով իր պաշտոնից։ Նրա նկատմամաբ հսկողություն էր սահմանվել, բայց անհայտ պատճառով Յու Չժե Սուն չի ենթարկվել պատասխանատվության և 2018-ին զբաղեցրել է Պուսանի տնտեսական հարցերով փոխքաղաքապետի պաշտոնը։
Հանցանշանները թաքցնելու գործին կարող է նաև խառնված լինել երկրի արդարադատության նախկին նախարար Չո Գուկը, որը մինչ այդ զբաղեցրել է նախագահի քաղաքացիական հարցերով օգնականի պաշտոնը և կապ ունի Յու Չժե Սուի գործի քննության հետ։
Սկսված քննչական գործողությունների նպատակը հանցանշաններ հայտնաբերելն է Յու Չժե Սուի գործով, որոնք կարող են միտումնավոր թաքցված լինել Կապույտ տան աշխատակիցների կողմից։
Յու Չժե Սուն կալանավորված է։