«Դեկտեմբերի 5-ին կլքեմ Ադրբեջանն ու կտեղափոխվեմ Հայաստան». Ադրբեջանի բնակչուհին հայտարարել է, որ արտագաղթում է Հայաստան

Ադրբեջանի քաղաքացի, Սումգայիթ քաղաքի բնակչուհի Այսել Մուստաֆաևան տեսաուղերձով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ասել, որ ինքը պատրաստվում է արտագաղթել Հայաստան՝ Ադրբեջանում արդարության բացակայության և անտանելի իրավիճակի պատճառով:

«Ոչ ոքից օգնություն չեմ ուզում, ես տեղեկացնում եմ, որ տոմս եմ գնել, և դեկտեմբերի 5-ին կլքեմ Ադրբեջանը և կտեղափոխվեմ Հայաստան»,- ասել է Մուստաֆաևան:

Ադրբեջանուհին պատմել է, որ ինքը բազմիցս փորձել է դիմել Իլհամ Ալիևին, այդ թվում՝ Սումգայիթ նրա այցի ժամանակ, սակայն արդյունքում ոստիկանները ձերբակալել են նրան:

Մուստաֆաևան կոչ է արել իրեն դավաճան չանվանել, քանի որ ոչ թե «ինքն է դավաճանել երկիրը, այլ պաշտոնյաներն են իրեն դավաճանել»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ էթնիկ ադրբեջանցիները, այդ թվում Ադրբեջանի քաղաքացիներն առանց որևէ արգելքի կարող են մտնել ՀՀ տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել