Կիևում պատգամավորի 3-ամյա որդին սպանվել է․ նա հասցրել է կրակահերթի ժամանակ կռանալ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի մայրաքաղաքում մահափորձ է կատարվել Կիևի շրջանային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլևի նկատմամբ։ Քաղաքի կենտրոնում անհայտ անձինք կրակ են բացել սև գույնի Range Rover մակնիշի ավտոմեքենայի վրա, որի սրահում երեխա է գտնվել: Նա եղել է Սոբոլևի 3-ամյա որդին, որը շտապօգնության մեքենայում մահացել է:

Օbozrevatel.com-ը հայտնում է, որ Վյաչեսլավ Սոբոլևը կրակահերթի ժամանակ հասցրել է կռանալ։

Ոստիկանությունից հայտնում են, որ կրակողը մեկ մարդ է եղել։ Վյաչեսլավ Սոբոլևը և իր ընտանիքը տևական ժամանակ սպառնալիքներ են ստացել, որը կապված էր Գերագույն տնտեսական դատարանի դատավոր Արթուր Եմելյանովի և  Վյաչեսլավ Սոբոլև միջև եղած կոնֆլիկտի հետ։

Տեղեկությունը լրացվում է։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել