Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս․ Էդգար Շաթիրյան

Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Էդգար Շաթիրյանը ։

«Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ։
Ի սրտե շնորհավորում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ վերջինիս մաղթելով միմիայն հաջողություններ։

Շնորհակալ եմ Ազգային ժողովի կառավարող “Իմ քայլը” խմբակցությանն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում հենց իմ թեկնածությունն առաջադրելու, ինչպես նաև Ազգային ժողովին՝ ինձ վստահության քվե տալու համար»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ն նոյեմբերի 19-ին ընտրել է ԿԿՀ-ի անդամներին։ Այսօր՝ նոյեմբերի 26-ին, հանձնաժողովը ընտրում էր նախագահի։

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի թեկնածու ինքնաառաջադրվեցին   «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը  և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանը:

Քվեարկության արդյունքում նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել