Բաբկեն Պիպոյանը, Կարեն Զադոյանը, Ստյոպա Սաֆարյանը հնարավոր է դուրս գան Հանրային խորհրդի կազմից

Քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն է տարածել, որ ցանկություն ունի խորհրդի կազմից դուրս գալ, ինչի մասին վերջնական կորոշի 2 օրվա ընթաղքում։

«Հանրային խորհրդի նիստում իմ երկու հարգարժան գործընկերները՝ Բաբկեն Պապոյանն ու Կարեն Զադոյանը հանդես եկան անակնկալ նախնական հայտարարությամբ՝ վաղվանից Հանրային խորհրդում իրենց անդամությունը դադարեցնելու վերաբերյալ, ինչը վաղն ավելի հանգամանորեն կներկայանեն նշանակող մարմնին՝ կառավարությանը։ Քանի որ ես շատ ավելի վաղ էի հանդես եկել ելույթով, քան իմ գործընկերները, բնականաբար, դրա վերաբերյալ որեւէ վերաբերմունք հայտնել այլեւս չէի կարող, սակայն հաջորդած ելույթներն ու Հանրային խորհրդում ստեղծված մթնոլորտն ակնհայտ դարձրեցին, որ ես նույնպես կանգնած եմ այդ կառույցում իմ գործունեությունն ու ծախսած ժամանակն իմաստավորելու հրամայականի առջեւ։ Ըստ այդմ, ինքս էլ այդ կառույցում ինձ նշանակած մարմնին՝ ՀՀ կառավարությանն ու հանրությանն ամենաուշը 2 օրվա ընթացքում կներկայացնեմ իմ վերջնական մտորումներն ու անելիքները։

Ստեփան Սաֆարյան
Հանրային խորհրդի անդամ
7 նոյեմբերի, 2019 թ.»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել