Հանրային խորհրդի անդամը հայտարարեց, որ դուրս է գալիս խորհրդի կազմից

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Հանրային խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց, որ հեռանում է խորհրդից։

Նա նշեց, որ Հանրային խորհուրդը խորհրդակցական մարմին է, սակայն նա իրենն այդպիսին չի զգում։

«Կարևոր է հասկանալ՝ ինչի ենք հասել այս օրին։ Հիմա ես լսում եմ, պարզվում է՝ հանրային խորհուրդը ամեն ինչ ճիշտ է  անում, մենք շատ լավն ենք, մնացածը շատ վատն են։ ՀԽ ունեցել է շատ թերություններ։ Հարց է առաջանում, կառավարությունը չի ուզում ինձ լսի, որովհետև խորհուրդ չլսող է, թե ինձնից չի ուզում խորհուրդ լսել»,-հարց ուղղեց Բաբկեն Պիպոյանը։

Նա նշեց, որ վաղը նամակ է գրելու՝ խորհրդի կազմից դուրս գալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել