Մարսելի սրճարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. 6 մարդ վիրավորվել է

Մարսելում (Ֆրանսիայի հարավ) գտնվող բարից վեց այցելու վիրավորվել է զինված տղամարդու հարձակման հետևանքով:

Այս մասին հայտնում է TACC – ը:

Ըստ տեղեկություների հարձակվողը մոտոցիկլետով մոտեցել է  քաղաքի 15-րդ թաղամասում գտնվող բարին և ժամը 20:45-ի սահմաններում պոմպային ատրճանակից մի քանի անգամ  կրակել է, որից հետո անհետացել է անհայտ ուղղությամբ:

Բոլոր զոհերը տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Նրանցից մեկը ծանր վիճակում է: Այժմ բարի շրջակայքում գտնվող տարածքը փակված է, ոստիկանությունը փորձում է պարզել դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հանցագործի ինքնությունը:

Հայտնի չէ հարձակման դրդապատճառները , սակայն այն կապում են  Մարսելի տեղական հանցավոր տարբեր խմբերի միջև հաշիվների կարգավորման հետ: Տարեսկզբից ի վեր տեղի ունեցած նման բախումների արդյունքում մահացել է 10 մարդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել