Ադրբեջանի փոխարտգործնախարար Հաֆիզ Փաշաևը դիմել է նախագահ Իլհամ Ալիևին՝ նրան պաշտոնից ազատելու խնդրանքով, հայտնում է Trend-ը:
Իր դիմումի մեջ Հաֆիզ Փաշաևը նշել է, որ նա 27 տարի աշխատել է անկախ Ադրբեջանի պետական կառույցներում: Փաշաևը նշել է, որ ինքը միշտ բարձրացրել է Ադրբեջանի շահերը, ամեն ինչ արել է արդի Ադրբեջանի հիմնադիր Հեյդար Ալիևի և նախագահ Իլհամ Ալիևի վստահությունը արդարացնելու համար:
Հաշվի առնելով նոր և երիտասարդ անձնակազմի քաղաքացիական ծառայության ներգրավման կոչը՝ պետության ղեկավարի գլխավորությամբ Ադրբեջանում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման համար, Փաշաևը որոշել է իր ցանկությամբ թողնել փոխնախարարի պաշտոնը: