Մինչև ՀԴՄ սարքի նորոգումը կամ այն նորով փոխարինելը՝ ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելը կարգելվի. նախագիծ

Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրել է նախագիծ, որով   առաջարկվում է «Հարկային օրենսգրքում» լրացում կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս՝ պատասխանատու անձը պարտավոր կլինի անջատել ՀԴՄ-ն և տեղեկացնել իրավասու՝ ղեկավար անձին: Իրավասու ղեկավար անձը հայտը ստանալուց հետո առավելագույնը երեք ժամվա ընթացքում տեխնիկական սպասարկում իրականացնող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը տեղեկացնել ՀԴՄ-ի անսարքության մասին: 

Սպասարկման կենտրոնը իրավասու ղեկավար անձի կողմից ՀԴՄ-ի անսարքության մասին տեղեկանալուց հետո, առավելագույնը 24 ժամվա ընթացքում, պետք է ստուգում է անսարք ՀԴՄ-ն և անհրաժեշտության դեպքում կազմում անսարք լինելու մասին ակտ: Որից հետո Վերանորոգման աշխատանքների ողջ ընթացքում սպասարկման կենտրոնը, ՀԴՄ կիրառողի պահանջով՝ տվյալ աշխատանքային օրվա ընթացքում, ժամանակավոր օգտագործման համար վերջինիս տրամադրում է ՀԴՄ սարք: Մինչև ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխարինելը՝ ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելն կարգելվի:

Նախատեսվում է նաև փոփոխել հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, ինչպես նաև հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները կհաստատի Կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել