Նախկին համայնքապետ Հայկազ Քոչինյանը Համայնքային առողջության առաջնային պահպանման կենտրոնի երկրորդ հարկը տարիներ առաջ օտարել է իր աղջկան․ Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտնել է, որ Համայնքային առողջության առաջնային պահպանման կենտրոնի երկրորդ հարկը Շնողի նախկին համայնքապետ Հայկազ Քոչինյանը՝ նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը, տարիներ առաջ օտարել է իր աղջկան։

«Անտրամաբանական ցածր գնով` ընդամենը 600.000 դրամով: Տարիներ անց պարզվում է, որ նույնիսկ այդ ծիծաղելի գումարը չի վճարվել համայնքային բյուջե: Նման փաստեր հայտնաբերելուց վաղուց այլևս չեմ զարմանում: Մի բան հաստատ է. հետևողական եմ լինելու նաև այս հարցում, որպեսզի գույքը վերադարձվի համայնքին:Շինությունը գտնվում է համայնքի կենտրոնում և կարող է ծառայել համայնքային որևէ խնդրի լուծման համար»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել