Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Ճապոնիայի կայսերը

Ճապոնիան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսերը:

«Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն»,-ասված է հեռագրում:

Ավելի քան 110,000 մարդ մասնակցում է որոնողափրկարարական գործողություններին այն բանից հետո, երբ շաբաթ օրը Թայֆուն «Հագիբիսը» հասավ Ճապոնիա:

Նշենք, որ այս պահի դրությամբ զոհվել է 40, անհետ կորել 16 մարդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել