Սիրիայում թուրքական ռազմական օդանավերի ավիահարվածից 3 լրագրող է զոհվել

Արտասահմանցի երեք լրագրող է զոհվել սիրիական Ռաս էլ-Այն քաղաքի մոտով անցնող ավտոշարասյան ուղղությամբ թուրքական ռազմական օդանավերի իրականացրած հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Ընդհանուր առմամբ, թուրքական օդուժի հարձակման հետևանքով ավելի քան 11 քաղաքացիական անձ է զոհվել: Բուժաշխատողների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է մեծանալ, քանի որ ռմբակոծման ժամանակ շուրջ 100 մարդ վիրավորվել է:

Ավիահարվածների թիրախ դարձած ավտոշարասյունը սիրիական Ղամիշլի սահմանամերձ քաղաքից ուղևորվում էր Ռաս էլ-Այն՝ լուսաբանելու ռազմական բախումների վայրում տիրող իրավիճակը:

Ուղևորների թվում էին արտասահմանյան և տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել