Ռուսաստանի Սարատով քաղաքում հոկտեմբերի 9-ին անհետացել էր 9-ամյա Լիզա Կիսելյովան: Նրա մայրը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և ամբողջ քաղաքը փնտրում էր նրան։
Հոկտեմբերի 10-ին նրա դին գտել են ավտոտնակների մոտակայքում: Քննչական կոմիտեի հայտնած տվյալների համաձայն՝ աղջիկը սպանվել է 39-ամյա տղամարդու կողմից, որը ապօրինի կերպով զբաղեցրել էր ավտոտնակներից մեկը և վախենում էր, որ կարող է բռնվել:
Հոկտեմբերի 11-ի լույս 11-ի գիշերը քաղաքում տեղի է ունեցել ինքնաբուխ հավաք։ Մարդիկ պահանջում էին իրենց հանձնել նշված տղամարդուն՝ արդարադատություն իրականացնելու համար։
Նշենք, որ տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել և ՌԴ ՔԿ-ն հարցաքննությունից մի հատված է հրապարակել։
Նյութի աղբյուրը՝ TVrain: