Մակրոնը դատապարտել է Թուրքիայի գործողությունը Սիրիայում և կոչ արել արագ ավարտել այն

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի Զինված ուժերի գործողությունները կարող են օգնել «Իսլամական պետության» ահաբեկիչներին ուժեղացնել իրենց դիրքերը:

Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում է euronews.com-ը:

«Ես վճռականորեն դատապարտում եմ հարձակողական ռազմական գործողությունը Սիրիայում և կոչ եմ անում Թուրքիային որքան հնարավոր է շուտ ավարտել այն: Թուրքիան պատասխանատվություն է ստանձնում այն ռիսկի համար, որ իր գործողությունները կօգնեն ԻՊ-ին վերականգնել իր «խալիֆաթը»»,-ասել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ թուրքական ուժերը Սիրիայում նոր՝ «Խաղաղության աղբյուր» գործողության առաջին ժամերին հարվածներ են հասցրել 181 օբյեկտի։

Իրենց հերթին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի քրդական կազմավորումները հայտարարել են թվիթերյան էջում, որ թուրքական զորքերն ավիահարված են հասցրել բանտին, որտեղ ԻՊ ահաբեկիչներ են պահվում։

Բացի այդ, Թուրքիան Սիրիայում սկսել է ցամաքային գործողությունը՝ մեկնարկը տալով երեք կետից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել