Beeline-ի գրեթե 9 միլիոն հաճախորդի անձնական տվյալները հայտնվել են համացանցում․ «Կոմերսանտ»

Համացանցում են հայտնվել Beeline-ի բաժանորդների տվյալները, որոնք օգտվել են օպերատորի տնային ինտերնետից: Հասանելի դարձած տվյալները 8,7 միլիոն հաճախորդների մասին են եղել, գրում է «Կոմերսանտը»:

Մասնավորապես, «Կոմերսանտ»-ի աշխատակիցները, որոնք Beeline-ի ինտերնետից են օգտվել, տվյալների բազայում գտել են իրենց լրիվ անունը, հասցեն, բջջային և տնային հեռախոսները: Հրապարակման մեջ նշվում է, որ տվյալների բազան ունի ինչպես ակտիվ, այնպես էլ փակ պայմանագրեր, այն պարունակում է տվյալներ 2016 թվականի նոյեմբերի դրությամբ:

Beeline- ի մամուլի ծառայությունից լրատվամիջոցին հայտնել են, որ այժմ նրանք ունեն 3 միլիոն լարային ինտերնետ օգտագործողներ:

«Այդ տեղեկատվությունը 2017 թվականի բազայի փոքր մասն է: Մենք տվյալների արտահոսք են արձանագրել երկու տարի առաջ: Բոլոր մեղավորները հայտնաբերվել և պատժվել են, այս պահի դրությամբ տեղեկատվության մեծ մասը հնացած տվյալներ են», – ասում են ընկերությունից` հավելելով, որ անվտանգության ծառայությունը շարունակում է հետաքննել կատարվածը:

Մանրամասները՝ աղբյուրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել