Ուզբեկստանը մտադիր է անդամակցել ԵՏՄ-ին

Ուզբեկստանը մտադիր է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ուզբեկստանի նախագահը որոշում է կայացրել և այժմ մշակվում է այդ հարցը՝ ԵՏՄ-ին Ուզբեկստանի միանալու վերաբերյալ»,-ասել է նա:

Մատվիենկոն հույս է հայտնել, որ Ուզբեկստանի անդամակցումը ԵՏՄ-ին չի ուշանա:

Ըստ խոսնակի, երբ Ուզբեկստանն անդամակցի ԵՏՄ-ին, Ռուսաստանը նոր հնարավորություններ կունենա գործակցելու այդ երկրի հետ և կհեռացվեն «որոշակի խոչընդոտներն ու արգելքները, որոնք կան միջպետական հարաբերություններում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել