Մոսկվայում ձերբակալվել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրենը

Մոսկվայում ոստիկանության կողմից ձերբակալվել է Հակակոռուպցիոն հիմնադրամի (ՀԴԲ) տնօրեն Իվան Ժդանովը` զանգվածային միջոցառումների մասին օրենքը խախտելու համար:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Կալանավորումը տեղի է ունեցել Ժդանովի տան մոտակայքում:

Ավելի վաղ՝ օգոստոսին, Ժդանովի դեմ քրեական գործ էր հարուցվել դատարանի որոշումը չկատարելու՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կասկածելի հարստության մասին ֆիլմը համացանցից չհեռացնելու համար:

Անցյալ շաբաթ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել ՀԴԲ մարզային գրասենյակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել