ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Էդվարդ Սնոուդենի

Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել դատարան՝ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի դեմ՝ մեղադրելով նրան «չհրապարակման» մասին իր ստանձնած պարտավորության խախտման մեջ:

Այս մասին տեղեկանում ենք նրա Twitter-յան էջից:

Նախարարությունը Սնոուդենին մեղադրում է նաև «հետախուզության հետ կապված թեմաներով հանրային ելույթներ ունենալու համար», որոնցով նա խախտել է աշխատանքի ընդունվելիս իր ստորագրած պայմանագիրը:

Ըստ տեղեկության սեպտեմբերի 17-ին, պաշտոնապես սկսել են վաճառվել Սնոուդենի «Անձնական գործ» հուշագրերը: Նախատեսվում է, որ գիրքը հասանելի կլինի աշխարհի 20 երկրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել