ՌԴ Յուժնո-Սախալինսկ քաղաքում «Ռոսգվարդիա» դաշնային ծառայության աշխատակից է սպանվել:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի քարտուղար Ելենա Տարատուտինային:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին:
Նշվում է, որ կառույցի 23-ամյա աշխատակիցը ոչ աշխատանքային ժամի քաղաքացիական հագուստով նկատողություն է արել հասարակական վայրում ծխող տղամարդուն: Արդյունքում ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում երիտասարդը դանակի մահացու հարվածներ է ստացել և մահացել:
Կասկածյալը 51-ամյա տղամարդ է, որը նախկինում դատվածություն է ունեցել: Նա ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ: