Կեմերովոյում բացվել է «Հրեշտակների հրապարակը» ՝ ի հիշատակ «Ձմեռային բալի» հրդեհի զոհերի

Կեմերովոյում բացվել է «Ձմեռային բալ» քանդված առևտրի կենտրոնի տեղում կառուցված այգին, որտեղ տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 60 մարդ: Այս մասին հաղորդել է Կուզբասի նահանգապետ Սերգեյ Ցիվիլևը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Այգին անվանվել է «Հրեշտակների հրապարակ»:

Այգում, ի հիշատակ զոհերի, տնկվել է 60 սոճու ծառ։

«Ձեռային բալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը տեղի է ունեցել 2018-ի մարտի 25-ին: Արդյունքում մահացավ 60 մարդ, որոնց թվում ՝ 41 երեխա: Քննչական կոմիտեն հրդեհից հետո երեք քրեական գործ է հարուցել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել