ԱՄՆ ոստիկանությունը Ֆլորիդայում հայտնաբերել է տեղի բնակչի՝ Ուիլյամ Մոլդտի մնացորդները։ Տղամարդը անհայտ կորել էր 1997 թվականի նոյեմբերի 7-ին: Նրան հայտնաբերել են այն բանից հետո, երբ մարդիկ Google-ի օգնությամբ նկատել են, որ բնակելի տարածքների մոտ գտնվող լճակում մեքենա կա: Ըստ BBC News-ի, 40-ամյա Մոլդտի մեքենան լճակում նկատել է նշված փողոցի նախկին բնակիչը: Այս մասին նա պատմել է այն տան սեփականատիրոջը, որի կողքին գտնվում էր լճակը:
Վերջինս լուսանկարել է մեքենան լճակում և ոստիկանություն կանչել։ Մեքենայում մարդու մնացորդներ են հայտնաբերել։ Մեկ շաբաթ անց պարզվել է, որ դրանք պատկանում են Ուիլյամ Մոլդտին:
Palm Beach County Sheriff- ի գրասենյակում ասվում է, որ Մոլդտը, վարելիս կորցրել է կառավարումը և ընկել լճակը:
Նշվում է, որ առաջին անգամ մեքենան նկատելի է դարձել 2017 թվականից, սակայն դրան ոչ ոք ուշադրություն չի դարձրել։