ՌԴ-ում Սու-25ՈւԲ ինքնաթիռ է վթարի ենթարկվել. օդաչուները դեռ չեն հայտնաբերվել

Սու-25ՈւԲ գրոհային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ստավրոպոլի երկրամասում, երկու օդաչուները կատապուլտվել են: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:

Նշվում է, որ ինքնաթիռը պլանային ուսումնամարզական թռիչք է կատարել առանց զինամթերքի և ընկել է ամայի տարածքում:

Ինքնաթիռը պայթել է գետնին բախվելուց հետո, այն ամբողջությամբ ավերվել է: Որոնողական խմբերը դեռ չեն հասել պատահարի վայր:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վթարի վայրում հայտնաբերվել են պարաշյուտներ, որոնվում են օդաչուներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել