Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է չեղարկել պատգամավորների անձեռնմխելիությունը: Այս մասին հայտնում է Meduza.io-ն:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարի 1-ից: Այժմ օրինագիծը պետք է ստորագրի խորհրդարանի ղեկավարը, որից հետո այն կներկայացվի նախագահ Վլադիմիր Զելենսկու ստորագրմանը, գրում է ՌԲԿ-Ուկրաինան:
Օրինագծին կողմ է քվեարկել 373 պատգամավոր:
Պատգամավորները ոտնկայս ծափահարել են օրենքի ընդունմանը: