Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի գյուղերից մեկում այսօր՝ օգոստոսի 18-ի, առավոտյան հայտնաբերվել են 66-ամյա տղամարդու, 69 և 42-ամյա կանանց, ինչպես նաև երկու 4-ամյա երեխաների մարմինները։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն։
Ավելի ուշ նշված ընտանիքի անդամի, 16-ամյա պատանու մարմինը, նա մահվանից առաջ գրություն է թողել։
Նա գրությամբ հայտնել է, որ որոշել է հեռանալ կյանքից և իր հետ տանել մտերիմներին, որպեսզի նրանք չտանջվեն:
Ըստ վարկածներից մեկի՝ տղան կացնով սպանել է ընտանիքի անդամներին, որից հետո ինքնասպան է եղել: Տարածաշրջանային դատախազության ներկայացուցչի խոսքով՝ նա, հավանաբար, շիզոֆրենիայով էր տառապում:
Աղբյուրի տվյալներով՝ ընտանիքը բարեկեցիկ էր ապրում, պատանին բազմիցս մասնակցել է օլիմպիադաների և գերազանց է սովորել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։