Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի օդանավը ընդհատել է թռիչքը օդաչուների խցիկում ծխի մասին ազդանշանի միացման պատճառով: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Ազդանշանը աշխատել է, որի պատճառով օդանավը դադարեցրել է թռիչքը, իսկ ուղեևորներին սկսել են տարհանել:
Տուժել է 8 մարդ, 2-ին տեղափոխել են հիվանդնաոց:
Օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ 5 ուղևորների մոտ միջին ծանրության վնասվածքներ են:
«Ծուխը կար նաև ուղևորներին սրահում, երբ ինքնաթիռը թափ հավաքելիս է եղել»,-հայտնում են օդնավակայանից:
Օդանավի հրամանատարը ցամաքային ծառայություններին հայտնել է ոչ ստանդարտ իրավիճակի մասին և որոշել դադարեցնել թռիչքը: Օդանավում հրդեհ չի բռնկվել:
Ընդհանուր առմամբ օդանավում եղել է 187 մարդ: Ընդհատման պատճառով Մոսկվա-Երեւան չվերթն իրականացվել է Մոսկվայի ժամանակով 05.19-ին, այլ օդանավով: