Սուդանում հեղաշրջման փորձ է կանխվել

Սուդանում հեղաշրջման փորձ է կանխվել, հաղորդում է տեղի «ՌԻԱ Նովոստին»:

«Փորձը կանխվել է», – հայտարարել է Սուդանի անցումային ռազմական խորհուրդը:

Միջադեպի մասին մանրամասներ կամ հեղաշրջման փորձը կատարածների անունները չեն հայտնվում:

Ավելի վաղ զինվորներն ու ընդդիմությունը բանակցություններ էին վարում քաղաքական ճգնաժամի հաղթահարման և ինքնիշխան խորհրդի կազմի վերաբերյալ:

Հեղաշրջմանը  տեղի է ունեցել Սուդանում ապրիլի 11-ին, ժողովրդական չորսամյա հանրահավաքների ֆոնին: Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվեց իշխանությունից և հետագայում բանտարկվեց: Բանակը կազմավորեց անցումային ռազմական խորհուրդ, որը 2 տարվա ընթացքում պետք է իշխանությունը փոխանցեր ընտրված իշխանությանը:

Այսօր ցուցարարները պահանջում են քաղաքացիական կառավարման մարմնի ձեւավորում և բոլոր լիազորությունների փոխանցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել