Սոցիալական կայքում գրանցված լինելով Նարեկ Համբարձումյան պայմանական անվամբ` փորձել է գայթակղել 8-ամյա աղջկան

Եվս մեկ դեպք համացանցն այլ` ոչ օրինաչափ նպատակներով օգտագործելու մասին:

Դավիթ Փահլևանյանը 2012թ. հուլիս ամսվա ընթացքում համացանցից՝ հիմնականում «V կոնտակտե» սոցիալական կայքից, իրեն պատկանող, անձնական օգտագործման «hp Probook 45 10» մոդելի դյուրակիր համակարգչի մեջ ներբեռնել և նույն համակարգչի համակարգչային համակարգում պահպանել, ինչպես նաև համակարգչային տվյալների պահպանման համակարգ հանդիսացող անձնական օգտագործման «Նոկիա ե 52» մոդելի բջջային հեռախոսի մեջ ներբեռնել և պահպանել է մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող թվով 479 ֆիլմեր, նկարներ, թվով 9 մուլտեր, այնուհետև դրանից գայթակղված, մանկահասակ՝ 8-ից 12 տարեկան երեխաների հետ սեռական հարաբերություններ ունենալու, մանկական պոռնոգրաֆիայի սյուժեներով նկարահանումներ կատարելու դիտավորությամբ, քողարկելով իր ինքնությունն ու համացանցի «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում գրանցված լինելով Նարեկ Համբարձումյան պայմանական անվամբ, 2012թ. օգոստոսի 18-ին ծանոթացել է հիշյալ սոցիալական կայքում որպես 8-ամյա գրանցված մանկահասակ Դ. Բ-ի հետ։

Վարելով էլեկտրոնային նամակարգաթյուն` վերջինիս մոտ հետաքրքրություն և շահագրգռվածություն առաջացնելու նպատակով խաբեությամբ ներկայանալով որպես մանկական ֆլմերի նկարահանմամբ գբաղվող անձ` խոստացել է վարձատրության դիմաց նկարահանել հատուկ ֆիլմերում և սերիալներում` գայթակղելով, որ այդպիսով երեխան սեփական վաստակով գեղեցիկ հագուստներ և քաղցրավենիք գնելու հնարավորություն կունենա։

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2012թ. օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային նամակագրություն վարելու և հոգեբանական հնարքներ կիրառելու եղանակով փորձել է ներազդել Դ. Բ.-ի վրա, նրան դարձնել ենթարկվող և կառավարելի, որի ընթացքում փորձելով կատարել ինտելեկտուալ անառակաբարո գործողոթյուններ ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ: 

Դավիթ Փահլևանյանի հանցանքն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Դ. Բ.-ն նրա նամակագրության և առաջարկի մասին ի սկզբանե տեղեկացրել է մորը, որը հանցավորի ինքնությունը բացահայտելու և պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով հանդես գալով աղջկա անունից` շարունակել է վարել նամակագրությունը, միաժամանակ այդ մասին հաղորդում է տվել ոստիկանություն։ 

Դավիթ Փահլևանյանը վստահ լինելով, որ կարողացել է համոզել մանկահասակ աղջկան գալ հանդիպման՝ իր հետ սեռական հարաբերություն ունենալու և այղ ամենը տեսագրելու նպատակով, 2012թ. օգոստոսի 22-ին գնացել է ժամադրության վայր, որտեղ բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ 

Դավիթ Փահլևանյանի արարքն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսաված արարքի կատարման, այն է` համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելու (պատժվումեն տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնըերեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով), 142-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի, այն է` ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու` քրեական օրենսգրքի 140-րդ կամ 141-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում(պատժվում էտուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝առավելագույնը երկու տարի ժամկետով) և 166-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի փորձի, այն է` տասնութ տարին լրացածանձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապվածգործողություններ կատարելուն ներգրավելու համար: 

Քրեական գործը գտնվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում: 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել