Բոլոր պոկեր խաղացողները գիտեն, որ տվյալ խաղի ժամանակ ցանակալի է կրել արևային ակնոցներ, սակայն ոչ բոլորը գիտեն` ինչն է պատճառը՝ խաղին ներկայանալու կարգը, ոճը, թե՞ ցանկությունը:
Խաղի ժամանակ շատ կարևոր է իմանալ որքանով է մրցակիցը թաքցնում ճշմարտությունը, հասկանալ մրցակցի մտադրությունները:
Ինչպե՞ս հասկանալ` ինչ է մտածում մրցակիցը, ինչպե՞ս տեսնել` ինչ է կատարվում իր ուղեղում այդ պահին:
«Մարդու ուղեղը փակ է և հնարավոր չէ տեսնել ինչ է կատարվում ուղեղում այդ պահին, սակայն գոյություն ունի ուղեղի մի հատված, որը բաց է: Այն մարդու աչքերն են: Վերջինիս համար էլ պոկեր խաղացողները խաղասրահ են գալիս արևային ակնոցներով՝ թաքցնելու համար մտքերը, ինչպես նաև այն բանի, որ իրենք գաղտնի կարողանան զննել մրցակցին», – այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Զարուհի Հարությունյանը և հավելում, որ որպես կանոն աշխարհի լավագույն խաղացողները գալիս են խաղասրահ առանց ակնոցների, քանի որ այնքան պրոֆեսիոնալ են իրենց համարում, որ կարողանում են ամբողջ խաղի ընթացքում վերահսկել իրենց մտքերը:
Հ. Գ Եթե մրցակցի աչքի բիբը մեծանում է, երբ նա նայում է իր խաղաթղթին, ապա իմացեք, որ իր մոտ շատ լավ խաղաթուղթ է և հակառակը, երբ փոքրանում է, ուրեմն իմացեք, որ իր մոտ ոչ հարմար խաղաթուղթ է:
Աղբյուրը` Իրավաբան.net