ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Սարատովում ահաբեկչություն էր կանխել, որը պատրաստվում էր իրականացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանի քաղաքացին ձեռք էր բերել ինքնաշեն ռումբերի պատրաստման համար նյութեր և իր ավտոտնակում պայթուցիկ նյութերի սինթեզման լաբորատորիա էր ստեղծել: Դեպքի վայրում իրավապահ մարմինների աշխատակիցները նաև զենք-զինամթերք են հայտնաբերել:
Հրապարակվել է ահաբեկչության կանխման տեսանյութը: