Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի գույքը և եկամուտները

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը դատական համակարգում է 2008 թվականից:

2008 թվականի օգոստոսի 6-ին նախագահի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2014 թվականի մայիսի 8-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է  արդարադատության նախարարի տեղակալ:

2014 թվականի հունիսի 26-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ:

2016 թվականի սեպտեմբերի 22-ին Նախագահի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2018 թվականի մայիսի 17-ին նախագահի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

Նշենք, որ Արսեն Մկրտչյանի կնոջ եղբայրը, Արման Թովմասյանը, նույնպես դատավոր է:

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

2011 թվականին զբաղեցնելով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը Արսեն Մկրտչյանը հայտարարագրել է 775 հազար դրամ, 40 հազար դոլար և 5 միլիոն 763 հազար եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2012-ին դատավորը հայտարարագրել է 1 միլիոն 327 հազար դրամ և 20 հազար դոլար, ինչպես նաև 22 միլիոն 599 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 5 աղբյուրից:

  • Աշխատանքի վարձատրություն- 5 միլիոն 876 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն-67 հազար 658 հազար դրամ,
  • Տրված փոխառություն-3 միլիոն դրամ,
  • Տրված փոխառություն-12 միլիոն 960 հազար դրամ,
  • Տրված փոխառություն-694 հազար դրամ:

Պաշտոնյան հարկային տարում  ձեռք է բերել կամ օտարել անշարժ գույքը, որի մասին տեղեկություններ չկան:

2013-ին Արսեն Մկրտչյանը ձեռք է բերել կամ օտարել 2 անշարժ գույք, որոնց մասին նույնպես տեղեկություններ չկան: 2013-ին վերջինս հայտարարագրել է 2 միլիոն 209 հազար դրամ և 18 հազար դոլար, ինչպես նաև 7 միլիոն 151 հազար դրամ, որը ստացել է 4 աղբյուրից:

  • Աշխատանքի վարձատրություն- 5 միլիոն 992 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 90 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 31 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 1 միլիոն 38 հազար դրամ:

2014 թվականին ստանձնելով արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, Արսեն Մկրտչյանը հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն, հասարակական նշանակության շինությունը, LEXUS RX 330 մակնիշի ավտոմեքենա, 2 միլիոն դրամ և 18 հազար դոլար:

Եկամուտը կազմել է 13 միլիոն 14 հազար դրամ, որը ստացվել է 6 աղբյուրից:

  • Աշխատանքի վարձատրություն- 9 միլիոն 727 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 90 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 31 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 1 միլիոն 38 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն-127 հազար դրամ, 
  • Այլ եկամուտներ-2 միլիոն դրամ:

2014-ի տարեկան հայտարարագրով Արսեն Մկրտչյանի եկամուտները ավելացել են և կազմել 17 միլիոն 268 հազար դրամ, որը ստացվել է 4 աղբյուրից:

  • Աշխատանքի վարձատրություն- 7 միլիոն 372 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 9 միլիոն 727 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 127 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 42 հազար դրամ:

Պաշտոնյայի 2015 թվականի տարեկան հայտարարգրից պարզ է դառնում, որ վերջինիս եկամուտները 2015-ին նվազել են և կազմել 8 միլիոն 26 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից:

  • Աշխատանքի վարձատրություն- 7 միլիոն 891 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 98 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 36 հազար դրամ:

2016-ին Արսեն Մկրտչյանը ստանձնել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը և հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն, հասարակական նշանակության շինությունը, LEXUS RX 330 մակնիշի ավտոմեքենա, 4,5 միլիոն դրամ և 18 հազար դոլար:

Դատավորի եկամուտը կազմել է 13 միլիոն 516 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից:

  • Աշխատանքի վարձատրություն-11 միլիոն 16 հազար դրամ,
  • Ստացված փոխառություն-2,5 միլիոն դրամ:

2016-ի տարեկան հայտարարագրում նշված է, որ հարկային տարվա ընթացքում դատավորը հանձնել է 16 միլիոն 170 հազար դրամ փոխառություն:

Դատավորը հայտարարագրել է 214 հազար դրամ և 15 միլիոն 549 հազար դրամ, որը ստացվել է 6 աղբյուրից:

  • Աշխատանքի վարձատրություն- 11 միլիոն 16 հազար դրամ,
  • Ստացված փոխառություն- 2,5 միլիոն դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 1 միլիոն 682 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 68 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն-70 հազար դրամ, 
  • Աշխատանքի վարձատրություն-211 հազար դրամ:

2017-ի տարեկան հայտարարագրում Արսեն Մկրտչյանը նշել է 900 հազար դրամ դրամական միջոցի և 10 միլիոն 652 հազար դրամ եկամուտի մասին, որը ստացվել է 7 աղբյուրից:

  • Աշխատանքի վարձատրություն- 7 միլիոն 795 հազար դրամ,
  • Ստացված փոխառություն- 1 միլիոն 695 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 25 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 106 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն-129 հազար դրամ, 
  • Ապահովագրական հատուցում-200 հազար դրամ,
  • Ստացված փոխառություն-699 հազար դրամ:

2018-ին մայիսի 17-ին նախագահի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնը, սակայն պաշտոնը ստանձնելու հայտարարգիր չի ներկայացրել, ներկայացրել է միայն 2018-ի տարեկան հայտարարագիր:

Արսեն Մկրտչյանը հայտարարագրել է 1,5 միլիոն դրամ, 10 միլիոն 389 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 6 աղբյուրից:

  • Աշխատանքի վարձատրություն- 7 միլիոն 956 հազար դրամ,
  • Ստացված փոխառություն- 279 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն-45 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն- 100 հազար դրամ,
  • Աշխատանքի վարձատրություն-506 հազար դրամ, 
  • Ստացված փոխառություն-1,5 միլիոն դրամ:

Արսեն Մկրտչյանի կինը, Աննա Թովմասյանը 2011-ին հայտարարագրել է 2,5 միլիոն դրամ, 9000 դոլար և 866 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2012-ին Աննա Թովմասյանը հայտարարագրել է 7 միլիոն դրամ, 9000 դոլար և 10 միլիոն 303 հազար դրամ, որը ստացվել է 4 աղբյուրից:

  • Աշխատանքի վարձատրություն- 19 հազար դրամ,
  • Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ- 2 միլիոն 284 հազար դրամ,
  • Տրված փոխառություն-7 միլիոն դրամ,
  • Տրված փոխառություն-1 միլիոն դրամ:

2013-ին վերջինս հայտարարագրել է 8 միլիոն 258 հազար դրամ, 9000 դոլար և 8 միլիոն 617 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է ձեռնարկատիրական գործունեությունից: 2014 վերջինիս եկամուտը մի փոքր ավելացել է և կազմել 12 միլիոն 960 հազար դրամ: 2015-ին Աննա Թովմասյանը հայտարարագրել է 8 միլիոն դրամ, 9 հազար դոլար և 12 միլիոն 492 հազար դրամ, որը ստացվել է ձեռնարկատիրական գործունեությունից: Եկամուտի աղբյուրը և չափը մնացել են նույնը:

2016-ին դատարանի նախագահի կինը հայտարարագրել է 1 միլիոն դրամ, 9000 դոլար և 14 միլիոն 794 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2017 թվականին Աննա Թովմասյանը հայտարարագրել է 1,5 միլիոն դրամ և 9000 դոլար և 19 միլիոն 134 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառությունից:

2018-ին վերջինս հայտարարագրել է 2.5 միլիոն դրամ և 9000 դոլար, ինչպես նաև 15 միլիոն 479 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

Արսեն Մկրտչյանի 3 երեխաները, Էլեն, Աստղինե և Սամվել Մկրտչյանները հայտարարագրեր ներկայացրել են, սակայն դրանցում տվյալներ չկան:

Ձեզ ենք ներկայացնում դատավորի կենսագրությունը

Ծնվել է 1973 թվականին, Երևան քաղաքում:

1993 թվականի հունիս ամսից մինչև 1994 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1996 թվականին ավարտել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը:

2005թ. Նյու Յորք նահանգի դատական ինստիտուտ Դատական կառավարում, ԱՄՆ Նյու-Յորք:

2006-2007 Վարչական արդարադատություն. Դատավորի հմտություններ (Գերմանիա- Հայաստան):

2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական։

2001 թվականի ապրիլ ամսից աշխատել է նույն դատարանում՝ որպես գրասենյակի պետ։

2001 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում՝ որպես գրասենյակի պետ՝ միաժամանակ կատարելով դատարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։

2002 թվականի փետրվար ամսին փոխադրման կարգով նշանակվել է դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

2005 թվականին նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

2005 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի հունվարը պաշտոնավարել է նույն դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի պաշտոնում։

2006 թվականի հունվարի 4-ից փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղարի պաշտոնում։

2006 թվականի սեպտեմբերից աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում։

2007 թվականից 2008 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։

2008 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2014 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:

2016 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

2014, 2017-2018թ. Եվրոպայի խորհրդի փորձագետ (ՀՀ քաղաքացիական դատավարություն, ՀՀ դատական օրենսգիրք, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենք, «Հաշտարարության մասին» ՀՀ օրենք):

2017թ.-ից Երևանի պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պետական քննական հանձնաժողովի անդամ:

2014-2016 թթ. ՀՀ կառավարության ներկայացուցիչ Միացյալ Ազգերի Կազմակերպության Միջազգային առևտրի հանձնաժողովի աշխատանքային խմբում (աշխատանքային խմբեր` Սնանկության իրավունք, Արբիտրաժ և վեճերի լուծման այլընտրանքային միջոցներ):

2014թ.-ից ՀՀ արդարադատության ակադեմիայում դասախոս (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի արդի հարցերը, Իրավական մեկնաբանում):

2014թ.-ից ՀՀ փաստաբանական դպրոց դասախոս (Վերաքննությունը քաղաքացիական դատավարությունում):

2014-2018 թթ. ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում դասախոս (վերապատրաստման դասընթացներ նոտարների համար- Կառուցվող շենքերի հետ կապված առուվաճառք, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ արդի հարցեր, Սնանկության և հարկադիր կատարման վարույթներում նոտարիատին վերաբերող առանձնահատկություններ):

2005–2014թթ. ՀՀ դատական դպրոցում վերապատրաստող (Դատական ծառայության դերը, իրավաբանական գիր ու գրագրություն, իրավական մեկնաբանում):

2014թ.ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի դասախոս (Սնանկության իրավունք):

2010-2011թթ. ArmLaw դատական ակտերի որոնողական համակարգի համահեղինակ:

2005-2008թթ. Դատական գործերի էլ. կառավարման համակարգի հեղինակ:

2001-2002թթ. Տնտեսական դատարանի գործերի էլ. կառավարման համակարգի հեղինակ:

1999թ. սեպտեմբերից մինչև 2000թ. նոյեմբեր Իրավատնտեսագիտական քոլեջի դասախոս (Քաղաքացիական իրավունք, Ընտանեկան իրավունք, Աշխատանքային իրավունք):

2007 թվականին ՀՀ Նախագահի կողմից շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:

2015 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել