Նախապես ձեռք են բերել ՏՏ տեսակի ատրճանակներ և դիմակներ

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչներ Սամվել Մնացականյանը և Դենիս Ենգիբարյանը, նախնական համաձայնության գալով, ավազակային հարձակմամբ գույք հափշտակելու դիտավորությամբ շուրջ մեկ շաբաթ հետևել և ուսումնասիրել են նույն քաղաքի բնակիչ Արթուր Գևորգյանի և վերջինիս տան անդամների տեղաշարժը, որից հետո իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նախապես ձեռք են բերել ՏՏ տեսակի ատրճանակներ և դիմակներ:

 

2012թ. Ապրիլի 6-ին իրենց հանցավոր մտադրությունը իրականացնելով` ժամը 06:00 սահմաններում Հակոբ Մնացականյանը և Դենիս Ենգիբարյանը պարիսպի վրայով ապօրինի մուտք են գործել Ա.Գևորգյանի` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Իսահակյան փողոցի 49ա առանձնատան բակ, որտեղ բակի վերջնամասում գտնվող ցախատանը դիմակավորված և ՏՏ տեսակի ատրճանակներով զինված, դարանակալել և նախապատրաստվել են ավազակային հարձակում կատարել նշված տան իգական սեռի բնակիչների նկատմամբ:

 

Մինչև ժամը 08:30-ը ցախատան պատուհանից դիտարկել և սպասել են, որ Ա.Գևորգյանը որդու հետ տանից դուրս գա, որպեսզի ավազակային հարձակում կատարեն նրա կնոջ և դստեր նկատմամբ, սակայն նշված ժամին Արթուր Գևորգյանը անսպասելի մտել է ցախատուն, որտեղ Հակոբ Մնացականյանն ու Դենիս Ենգիբարյանն իրենց մոտ եղած, որպես զենք հանդիսացող ատրճանակների բռնակներով դիտավորյալ հարվածներ են հասցրել նրա գլխին` վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո դիմել են փախուստի և իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

 

Հակոբ Սամվելի Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր օր-ի 35-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցանքների համար:

 

Քրեական գործը գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:

 

Որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել