Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և վաղը պաշտոնապես կներկայացնեմ հրաժարական (պատճառները կշարադրեմ հրաժարականի տեքստում)։
Մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք Խորհրդի նորացված կազմին»:
Հիշեցնենք, որ խորհրդից անդամի պաշտոնից արդեն հրաժարական է ներկայացրել 3 անձ: