Եվրախորհուրդը հավանություն է տվել շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման կարգավորումներում նախատեսված փոփոխություններին, որոնք ապրիլին հաստատել էր Եվրախորհրդարանը:
Այդ մասին հայտնում է Schengenvisainfon-ն։
Ըստ նոր կանոնների, այժմ կարելի է հայտը դեսպանատուն կամ վիզաների տրամադրման կենտրոն ներկայացնել ուղևորությունից 6, ոչ թե 3 ամիս շուտ, ինչպես նախկինում:
Այն զբոսաշրջիկները, որոնք դրական վիզային պատմություն ունեն, յուրաքանչյուր նոր վիզայի հետ կարող են ակնկալել, որ Շենգենյան գոտում մնալու տևողությունը կարող է ավելանալ՝ 1-5 տարի:
Այժմ զբոսաշրջիկը դրական պատմություն ունենալու դեպքում էլ երաշխիք չունի, որ նոր վիզան ավելի երկար ժամանակով կստանա:
Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն հրապարակումից 6 ամիս անց: