Նպաստ ստանալու իրավունքը

Նպաստ ստանալու իրավունք ունեն ընտանիքի կարիքավորության աստիճանի գնահատման «Փարոս» համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնց կարիքավորության աստիճանը գնահատող միավորը բարձր է կարիքավորության սահմանային մեծության միավորից:

 

Նպաստը հաշվարկվում է բազային նպաստին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

 

Յուրաքանչյուր տարվա համար կարիքավորության սահմանային մեծության միավորը, բազային նպաստի և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելման չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Նպաստի վճարումը դադարեցվում է դրա իրավունքը կորցնելու հաջորդ ամսվանից:

 

Նպաստ ստացողի կողմից ակնհայտ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, եկամուտները և ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցնելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է դրանց հայտնաբերման ամսվանից, և ընտանիքը մեկ տարի ժամկետով զրկվում է նպաստ ստանալու իրավունքից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել