Ուշադրություն տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդներ

Նկատի ունենալով, որ տարեվերջին ոչ բոլոր վարորդներն են հասցրել ձեռք բերել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններ, իսկ առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են, ոստիկանության պետի հանձնարարականով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմի:

 

Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել