Մոսկվայում նախկին սենատորի որդին վրաերթի է ենթարկել ՃՈ տեսուչի

Մոսկվայում, Կուտուզովի պողոտայում, վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհային ոստիկանության տեսուչի, որը նրան կանգնեցրել էր և խնդրել ցույց տալ փաստաթղթերը: Այս մասին հայտնում է Дождь-ը՝ հղում կատարելով Ներքին գործերի նախարարությանը: ТАСС-ը հայտնում է , որ ղեկին եղել է նախկին սենատոր Ամիր Գալամովի որդին, Տիմուրը։

Ոստիկանը ստացել է ծնկի կոտրվածք: Հարուցվել է քրեական գործ։

Նշենք, որ 2007 թ-ից մինչև 2012 թվականը Ամիր Գալամովը Դաշնային Խորհրդում ներկայացրել է Ամուրի շրջանը։ Մինչ այդ զբաղեցրել է Մերձմոսկովյան շրջանի սպորտի նախարարի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել