Նոր տարին՝ Ամանորը, գրեթե բոլոր ժողովուրդների կողմից նշվող տոն է, որը տոնվում է ընդունված օրացույցի համապատասխան՝ անցնող տարվա վերջին օրը նոր տարվա առաջին օրով փոխարինվելու պահին:
Ամանորը տոնելու ավանդույթը ծագել է դեռևս Ք. Ա. երրորդ հազարամյակում Մեսոպոտանիայում:
Որպես տարվա սկիզբ հունվարի 1-ը սահմանվել է հռոմեական կայսր Հուլիոս Կեսարի կողմից Ք.Ա. 46 թ.: Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուս աստծուն՝ ընտրության, դռների ու բոլոր սկիզբների ու ավարտի աստծուն: Յանուս աստծո անվան հետ է կապվում նաև հունվար ամսվա անվանումը:
Աղբյուրը` Իրավաբան.net