Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում շնորհավորանք ուղարկել կամ զանգահարել Վլադիմիր Զելենսկուն՝ այսօր՝ մայիսի 20-ին տեղի ունեցած Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ: Այս մասին հաղորդում է meduza.io-ն։ Այդ մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց,- «Նախագահ Պուտինը Զելենսկուն կշնորհավորի Ուկրաինայի հարավ-արևելքի ներքին հակամարտության կարգավորման, ինչպես նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների նորմալացման գործում առաջին հաջողությունների կապակցությամբ»:
Առաջին անգամը չէ, որ Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկուն, օրինակ, ավելի վաղ՝ ընտրություններում քվեարկության արդյունքների պաշտոնական հրապարակման կապակցությամբ։