Կիմ Չեն Ընը իր զրահագնացքով հեռացել է Վլադիվոստոկից

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի զրահագնացքով այսօր՝ ապրիլի 26-ին, վերադառնում է Փհենյան: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Հհրաժեշտի արարողության ժամանակ կայարանում նվագախումբը նրա համար կատարել է «Կատյուշա» խորհրդային հայտնի երգը, որն ընտրվել է որպես երկու երկրների միջև բարեկամության խորհրդանիշ:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցությունները մեկնարկել են երեկ:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կորեական թերակղզու միջուկային զինաթափման հարցը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Տեսանյութը՝ «ՏԱՍՍ»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել