Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը մեկնարկել է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդպել են Ռուսկի կղզում, հայտնում է TASS– ը: Սա Հյուսիսային Կորեայի առաջնորդի առաջին այցն է Ռուսաստան:

Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Կորեական թերակղզու միջուկային զինաթափման հարցը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը:

«Վստահ եմ, որ այսօր ձեր այցը Ռուսաստան կծառայի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, թույլ կտա ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող ենք լուծել Կորեայի թերակղզու հետ կապված իրավիճակը, ինչ կարող ենք անել միասին, ինչ կարող է անել Ռուսաստանը` ընթացիկ գործընթացներին աջակցելու համար» – ասել է Պուտինը:

Իր հերթին Կիմ Չեն Ընը հույս է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումը «օգտակար կլինի ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար»:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի գագաթնաժողովի բանակցությունները կտևեն մոտ չորս ժամ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել