Վլադիմիր Պուտինը մտադիր չէ շնորհավորել Վլադիմիր Զելենսկիին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր՝ ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտնել  է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ մտադիր չէ շնորհավորել Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկիին:

Այս մասին հայտնում  է Meduza-ն:

Պեսկովը նշել է, որ Ուկրաինայում ընտրությունների օրինականությունը հարցականի տակ է առնվել դեռ այն ժամանակ, երբ «հնարավորություն չի տրվել քվեարկելու Ուկրաինայի 3 միլիոն քաղաքացու, որոնք բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին 73,17 տոկոս ձայնով առաջատար է կիրակի օրը անցկացված նախագահական ընտրություններում: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24,5% ձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել