Ուկրաինայի ԿԸՀ-ն հաստատեց. ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի

Արձանագրությունների 60 տոկոսը հաշվարկելուց հետո Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարեց, որ ոչ մի թեկնածու չի կարողանա ստանալ ձայների մեծամասնությունը: Տեղի կունենա ընտրությունների 2-րդ փուլը: Այս մասին հայտնում է TASS-ը:

Հիշեցնենք, որ հավաքած ձայների քանակով առաջին տեղում «Ժողովրդի ծառան» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին է, իսկ երկրորդում երկրի ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոն: Նրանք կմասնակցեն ընտրությունների 2-րդ փուլին:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրվել էր 39 թեկնածու, ինչը ռեկորդ է երկրի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել