Տական ժամանակով 08:00-ին Ուկրաինայում բացվել են բոլոր ընտրատեղամասերը, հաղորդում է ԿորրեսպոնդենՏ.net-ը:
Ուկրաինայի ապագա ղեկավարի համար առաջինը քվեարկել են Ավստրալիայում բնակվող Ուկրաինայի քաղաքացիները:
Համաձայն վերջին սոցիալական հարցումների տվյալների՝ երկրի ղեկավարի պաշտոնի համար նախընտրական պայքարի առաջատարներն են Վլադիմիր Զելենսկին, որը, ըստ տարբեր հարցումների, հավաքել է ձայների 26.6-ից 28.5 տոկոսը, երկրորդ տեղում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (17-ից 19 տոկոս): Ֆավորիտների եռյակն ամփոփում է Յուլյա Տիմոշենկոն, սոց. հարցումների տվյալների համաձայն, հավաքելով ձայների 13.3-ից 17 տոկոսը: