Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անհայտ անձը հարձակվել է երկրի արտաքին գործերի նախարար Թիմո Սոինիի վրա: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը։
Տղամարդը կրում էր «Օդինի զինվորներ» կազմակերպության խորհրդանշան ունեցող հանդերձանք, որը հայտնի է իր հակամիգրացիոն դիրքորոշմամբ: Հարձակման պահին նախարարը գյուղատնտեսական տոնավաճառում հանդիպելիս է եղել ընտրողների հետ, հարձակվողը մոտեցել է նրան և փորձել ծեծել:
Ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողին։