Հաագայի դատարանը Սերբիայի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչին դատապարտեց ցմահ ազատազրկման: Այս մասին հաղորդում է Дождь-ը, հղում կատարելով «ՌԻԱ նովոստի»-ին:
Հիշեցնենք, որ 1991 թ. Հարավսլավիայի փլուզումից հետո, Ռադովան Կարաջիչը նախագահել է Սերբական հանրապետությունը։ Նա մեղադրվում է այդ ընթացքում բոսնիացիների և կրոատների էթնիկ զտումներ իրականացնելու հրահանգ տալու համար։
Բոսնիական պատերազմից անմիջապես հետո, 1995 թ. նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՄԱԿ-ի կողմից ստեղծված միջազգային դատարանի (առավելապես հայտնի որպես Հաագայի դատարան) Հարավսլավական տրիբունալի կողմից՝ Բոսնիա և Հերցեգովինայի իսլամադավան բնակչության նկատմամբ ռազմական հանցագործություն և ցեղասպանություն կատարելու մեղադրանքներով։
Թեպետ տրիբունալը նրան ձերբակալելու որոշում էր կայացրել, Ռադովան Կարաջիչը երկար ժամանակ մնացել է ազատության մեջ։ Սերբական բնակչության մեջ նա դեռևս որոշակի ժողովրդականություն էր վայելում, չնայած, կամ գուցե շնորհիվ, պատերազմում նրա դերակատարության։ Սերբ ժողովրդի մեծ մասը մինչև այժմ չի ընդունում այն հանցագործությունները և ցեղասպանությունը, որ կատարվել են Բոսնիա և Հերցեգովինայում։
Նշենք, որ 2008 թ. հուլիսի 21-ին Ռադովան Կարաջիչը ձերբակալվել է և հանձնվել Բելգրադի ռազմական հանցանքների տրիբունալի հետաքննական դատարանին։ Ձերբակալության պահին նա որպես բուժակ աշխատում էր մի մասնավոր կլինիկայում։
Նա երկար ժամանակ ծպտված ապրում էր Դրագան Դաբիչ կեղծանվան տակ։