Պետդումայի պատգամավորին ձերբակալել են՝ 3,5 միլիարդ ռուբլի կաշառք ստանալու մեղադրանքով

Պետդումայի պատգամավոր, «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Վադիմ Բելոուսովը Եկատերինբուրգում ձերբակալվել է 3,5 միլիարդ ռուբլի կաշառք ստանալու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Дождь-ը:

Ըստ քննիչների, Չելյաբինսկի նախկին նահանգապետ Միխայիլ Յուրեվիչը Բելոուսովի հետ միասին «Ավտոբան» հոլդինգից ստացել են մոտ 3.5 միլիարդ ռուբլի կաշառք` ընդհանուր հովանավորություն տրամադրելու համար:

Բելոուսովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

ՀԻշեցնենք, որ դեկտեմբերին պատգամավորին զրկել են անձեռնմխելիությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել