Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշմամբ՝ արձանագրել է, որ անհրաժեշտ է համալրել դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը՝ 23, քրեական մասնագիտացմամբ բաժինը՝17, իսկ վարչական մասնագիտացման բաժինը՝ 2 թեկնածուներով:
Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժինների արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգմանը մասնակցել ցանկացողները կարող են հայտերը ներկայացնել Դատական դեպարտամենտ /հասցեն՝ ք.Երևան, Վ.Սարգսյան 5, 5-րդ հարկ, 53 սենյակ, հեռ. 010 511 778, 010 511 768 /՝ մինչև 2019 թվականի մարտի 28-ը ներառյալ:
Հավակնորդներին ներկայացվող պահանջների և նախատեսվող փաստաթղթերի մասին մանրամասները ներկայացված են Բարձրագույն դատական խորհրդի՝ 2019 թվականի փետրվարի 27-ին տարածած հայտարարության մեջ:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն